Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Կարեն Կարապետյան. Սա կյանքի որակ փոխող ծրագիր է

Կարեն Կարապետյան. Սա կյանքի որակ փոխող ծրագիր է
22.06.2017 | 00:14

Կառավարության ծրագիրը կյանքի որակ փոխող ծրագիր է՝ դեպի ավելի բարեկեցիկ, ավելի ուժեղ, ավելի անվտանգ միջավայր՝ Ազգային ժողովում հայտարարեց վարչապետ Կարեն Կարապետյանը՝ ներկայացնելով կառավարության 2017-2022 թվականների ծրագիրը։ «Վերջին 9 ամիսների աշխատանքի հիման վրա հստակ պատկերացնում ենք մեր ներկան, գիտենք՝ ինչ խնդիրներ և հնարավորություններ ունենք, ունենք նաև ապագայի հստակ տեսլական, գիտենք ինչ է պետք փոխել, ինչպես, և սկսել ենք դա իրագործել»,- ասաց վարչապետը։

Նա նշեց, որ յուրաքանչյուր ոլորտում բարձրաձայնում են խնդիրները, հստակորեն շարադրում են լուծումները և ներկայացնում առարկայական բարեփոխումների ծրագիրը։
«Հայաստանը գտնվում է բարդ աշխարհաքաղաքական միջավայրում, սահմանների մոտ 83 տոկոսը փակ է և միայն 17-ն է բաց։ Մեր տարածաշրջանում կան հակասող շահերով բազմաթիվ ուժեղ խաղացողներ, կախվածություն ունենք միջազգային ֆինանսական շուկաների ցնցումներից, խոշոր երկրներում տեղի ունեցող քաղաքական և տնտեսական իրադարձություններից։ Մեր իրականությունը դեռ երկար է լինելու այսպիսին։ ՈՒնենք նաև ներքին խնդիրներ, որից բոլորս քաջատեղյակ ենք։ Ես այս ամենը թվարկում եմ ոչ թե բոլորիս հուսալքելու, այլ հավաստիացնելու, որ մենք հստակ պատկերացնում ենք իրականությունը։ Կառավարության ծրագիրը կյանքի որակ փոխող ծրագիր է՝ դեպի ավելի բարեկեցիկ, ավելի ուժեղ, ավելի անվտանգ միջավայր»,- ասաց վարչապետը։

Դիտվել է՝ 4219

Մեկնաբանություններ